Կապամոնտաժվեն Մաշտոցի կրպակները. Տ.Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետի մայիսի 2-ի որոշմամբ կապամոնտաժվեն Մաշտոցի պողոտայի 22/1 հասցեում գտնվող զբոսայգու հարակից տարածքում տեղադրված տաղավարները: Ինչպես armlur.am-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մայիսի 2-ի № 3635-Ա որոշումով ուժը կորցրած է ճանաչվել Երևան քաղաքի ենթակայության “Կենտրոն-Կանաչապատում” ՓԲ ընկերությանը 2011թ. դեկտեմբերի 15-ին տրամադրված տաղավարների տեղադրման թույլտվությունը: Համաձայն քաղաքապետի որոշման, “Կենտրոն-Կանաչապատում” ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է ապամոնտաժել վերոնշյալ տարածքում ընկերության կողմից տեղադրված տաղավարները և իրականացնել բարեկարգման աշխատանքներ: Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման ու բնապահպանության վարչությունների պետերի, “Կենտրոն-Կանաչապատում” փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա: Որոշման կատարման հսկողությունը կիրականացնի Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:




Լրահոս