Սկանդալային լրագրողը հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինացի սկանդալային լրագրող Վիտալի Սերդյուկի հերթական «զոհն» է դարձել ֆոտոմոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը, տեղեկացնում է TMZ-ն:

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի, սեպտեմբերի 25-ին, Փարիզում նորաձևության շաբաթվա միջոցառումների ժամանակ: Իր ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի և իր մոր՝ Քրիս Ջեների ուղեկցությամբ, ժամանել է ցուցադրություններից մեկին: Երբ դերասանուհին դուրս է եկել ավտոմեքենայից, բաճկոնով և դեղին շարֆով տղամարդը հարձակվել է նրա վրա և փորձել նրան գետնին տապալել, տեղեկացնում է New York Daily News-ը: Նրան օգնության են հասել թիկնապահները, որոնք էլ կանգնեցրել են Սերդյուկին: Fox News-ի տեղեկություններով, լրագրողը չի ձերբակալվել:

1411673788_b1ef9b1690892333544dfad84cc8f969

Դա Սերդյուկի առաջին սկանդալային արարքը չէ: Մայիսի 28-ին, Հոլիվուդում «Մելեֆիսենտա» ֆիլիմի պրեմյերային, լրագրողը հարձակվել էր Բրեդ Փիթի վրա և փորձել համբյուրել նրան:

Հուլիսի 5-ին Լոս Անջելեսի դատարանը նրան դատապարտել է երեք տարվա պայմանական ազատազրկման և հասարակական աշխատանքների: 17 օր քաղաքային զուգարաններ և մարգագետիններ մաքրելուց հետո Սերդյուկը հայտարարել է, որ պատրաստվում է ամբողջովին փոխել իր կյանքը:

1411673777_e85b4090b5ca7ae41239a88e160ba562

Տարբեր տարիներին Սերդյուկը բազմաթիվ անախորժություններ է պատճառել հայտնի մարդկանց՝ փորձել է գրկել Լեոնարդո Դի Կապրիոյին և Բրեդլի Կուպերին, համբյուրել Ուիլ Սմիթին, փորձել է մտնել դերասանուհի Ամերիկա Ֆերերայի շրջազգեստի տակ:

qim

qim1




Լրահոս