
Հայազգի Հակոբ Մանուկյանը դատի է տվել հայտնի երգչուհի ու դերասանուհի Ջենիֆեր Լոպեսին ու նրա նախկին ամուսնուն`Մարկ Էնթոնիին: Հակոբ Մանուկյանը 2005-ից եղել է նրանց վարորդը: Այնուհետև դարձել է անվտանգության պետը` տարեկան ստանալով 200 000 ԱՄՆ դոլար աշխատավարձ: Մանուկյանը “լեզու չի գտել” երգչուհու մենեջերի` Բեննի Մեդինայի հետ, ով անընդհատ չարախոսել է Մանուկյանին Լոպեսի ներկայությամբ.արդունքում նրա պաշտոնն կրկին իջեցրել են, ինչի պատճառով վերջինս ստիպված եղել ազատվել աշխատանքից, քանի որ աշխատավարձի նվազեցումը թույլ չի տվել դրանով պահել ընտանիքը: Աստղային նախկին զույգին Հակոբ Մանուկյանը մեղադրում է խարդախության, աշխատանքային օրեսգիրքը խախտելու մեջ և պահանջում է նյութական և բարոյական վնասի փոխհատուցում: