Չինաստանում պայթյուններից 50 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Սինցզյան-Ույգուր ինքնավար շրջանի մի քանի բնակավայրում հնչած պայթյուններից առնվազն 50 մարդ զոհվել է, ևս 54-ը ՝ վնասվածքներ ստացել: Այս մասին տեղեկացրել է «Սինխուա» չինական պետական գործակալությունը:

Պայթյունները տեղի են ունեցել կիրակի, սակայն դրանց մասին հայտնել են միայն այժմ:
Տեղի իշխանությունների տեղեկությունների համաձայն՝ զոհվածների թվում է 4 ոստիկան, 6 անցորդ և 40 մահապարտ:

Վերջինները գործի են դրել պայթուցիկ սարքերը մթերային շուկաներից մեկում, ոստիկանության երկու բաժանմունքներում և խանութում. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս