ՀԱՖ- ի նոր նախագահ ունենալու շուրջ կրքերը թեժանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armlur.am  -ը արդեն հայտնել է, որ 2012-ի ապրիլի 22 ավտոսպորտի սիրահարների մեծ մասը հավաքվել էր քննարկելու ՀԱՖ-ի համար նոր նախագահ ընտրելու պահանջը: Քննարկումներից հետո տեղի ունեցած ընտրություններից հետո ՀԱՖ-ի նոր նախգահ ընտրվեց Ապավեն ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը: Այնուհետեւ armlur.am ահազանգեց ՀԱՖ ներկայիս նախագահ Մկրտիչ Փիլթոյանը , ով հայտնեց, որ տեղի ունեցած ընտրությունը ապօրինի է: Մեր այն հարցին , թե նա ստացել է ընտրություններին մասնակցելու առաջարկ նա տվեց դրական պատասխան , սական  չի գնացել եւ եւս  անգամ շեշտեց, որ ինքը շարունակում է մնալ  ՀԱՖ-ի նախագահ: Այսօր ՀԱՖ ներկայիս նախագա Մկրտիչ Փիլթոյանը, Հայելի մամուլի ակումբում ասուլիս էր հրավիրել նույն թեմայի շուրջ; Նա ասուլիսի ժամանակ կրկին հայտարարեց, որ ընտրությունները անօրինական են: Եթե ավելի իրատես լինենք, ապա դուրս է գալիս, որ այս պահին ՀԱՖ-ը ունի երկու նախագահ: եթե արդարադատության նախարարությունը հաստատի այդ համագումարի որոշումը, ապա նախագահի իրավունքները կանցնեն Գագիկ Աղաջանյանին: Մկրտիչ Փիթոյանի խոսքերով հակառակ կողմի մի անգամ դիմել է հապատասխան մամիններին սակայն մերժվել է, քանի որ այլ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ են ունեցել: Ըստ նրա եթե այդ անճշտությունն  ուղղվի, ապա իսկապես հնարավոր  արդարադատության նախախարությունն ընդունի այդ որոշումը, ինչն էլ ըստ ներկայիս նախագահի միջազգային սկանդալ կառաջացնի:  Պարոն Փիլթոյանը նշեց, որ ինքը զրուցել է «Ապավեն» ընկերության տնօրեն Արսեն Ղազարյանի հետ, սակայն ընդհանուր եզրեր  չեն կարողացել գտնել: Վերջինս, ըստ Փիլթոյանի  իրեն միայն խորհուրդներ տվել: Armlur.am -ը փորձեց տեղեկանալ ՀԱՖ նախագահի նշած անճշտությունների մասին եւ մեր աղբյուրների փոխանցմամբ՝  իսկապես Գագիկ Աղաջանյանի փաստաթղթերի հետ տեղի ունեցել անճշտություն: Պարզվել է, որ վերջինիս անձրագրի պատճենի վրա չի եղել, անձը հաստատող ստորագրություն: Սակայն ինչպես փոխանցեց armlur.am -ի հավաստի աղբյուրը այդ անճշտությունները արդեն լուծվել են, եւ հնարավոր շուտով Գագիկ Աղաջանյանին պետռեգիստրը գրանցի որպես ՀԱՖ նոր նախագահ, ինչից հետո էլ վերջինս պատրաստվում է ասուլիս տալ: Ասուլիսի եւ այլ մանրամասների մասին կտեղակացնենք:




Լրահոս