
Մայիսի 1-ին Սոչիում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ սպանվել է 24-ամյա թեքվոնդիստ, սպորտի վարպետ Յուրի Գարանյանը: Քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի վարչության հաղորդագրության համաձայն` երիտասարդը դանակի հարված է ստացել սրտի շրջանում, ինչից հետո ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել մարզիկի կյանքը: Մայիսի 1-ին Սոչիի Դոնսկոյ փողոցում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին մասնակցել էր մոտ 100 մարդ: Ներկայում քննությունը պարզում է հանցագործության պատճառները: Քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը: