
“ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր` մայիսի 2-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 392 դրամ: Նախորդ` ապրիլի 28-ի սակարկությունների համեմատ փոխարժեքը չի փոխվել:
Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 1.55 մլն դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում հանգստյան օրերին եւ այսօր փոխարժեքի տատանումներ տեղի չեն ունեցել: Դոլար կարելի է գնել 392.5 դրամով, վաճառել` 391 դրամով: