ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի ուսանող 24-ամյա Դենիել Չոնգը ստիպված է եղել առանց սննդի, ջրի եւ սանհանգույցի 5 օր բանտարկված մնալ,- գրում է The Guardian-ը: Նրան ձերբակալել են թմրանյութ պահելու կասկածանքով: Համոզվելով, որ երիտասարդն անմեղ է, նրան խոստացել են շուտով բաց թողնել եւ մեքենայով տուն հասցնել: Սակայն ոստիկանները մոռացել են իրենց խոստումը եւ Չոնգին 5 օր թողել բանտախցում: Երիտասարդը ծարավին դիմանալու համար ստիպված է եղել խմել սեփական մեզը, իսկ սովի զգացումն այնքան անհաղթահարելի է եղել, որ նա կոտրել է իր ակնոցը եւ կուլ տվել ապակիները: Հինգ օր անց ոստիկանները վերջիվերջո հիշել են Չոնգի մասին: Երիտասարդն անմիջապես հոսպիատալացվել է ջրազրկման եւ ապակու բեկորներ կուլ տալու հետեւանքով:
սովից կերել է սեփական ակնոցը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ