Նույնիսկ դուխ չեք ունեցել դեմ քվեարկելու. Ա. Արզումանյանը՝ ՀՀԿ-ականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվող օրենքի նախագիծը բուռն ելույթների առիթ դարձավ: Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկում էր, որ ՀՀ-ն ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Հանձնաժողովի հանրապետական անդամները միանշանակ դեմ էին նախագծին և ամեն կերպ քնադատում էին Փոստանջյանին: Որպես վերջինիս պաշտպան ելույթ ունեցավ նույն խմբակցության դե յուրե պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Նա նախ ՀՀԿ-ական պատգամավորներին հորդորեց ոչ մեկին դասել չտալ և չասել՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխել:

«Այստեղ բոլորս նույն չափի, նույն գույնի ընտրված մանդատով մարդ ենք: Այստեղ չկա լավ կամ վատ պատգամավոր: Ես գտնում եմ, որ Հայաստանում ինձանից լավ ոչ մեկ ոչ մի հարց չգիտի», – նշեց նա:

Արզումանյանը գտնում է, որ Փոստանջյանն այս նախագծի միջոցով փոխզիջում է փորձել գտնել:  Նա հիշեցրեց, որ նախորդ անգամ այս առաջարկի քննարկման ժամանակ դեմ է քվեարկել:

«Նույնիսկ դուխ չեք ունեցել դեմ քվեարկելու, ես եմ քվեարկել: Մարդն առաջարկում է որոշման նախագիծ: Կան թերություններ, որ ես ինքս էլ համաձայն չեմ: Բայց կարելի է աշխատանքային խումբ ստեղծել, քննարկել: Ստիպել ենք ռուսական բանակին ռադը քաշել, մենք մեր գործն արել ենք: Բան է առաջարկել, եկեք՝ քննարկենք», – ընդգծեց նա

Նրա ելույթը շատ բուռն ընդունվեց, քանի որ Արզումանյանը բոլորի ելույթները քննադատում է: Դա առաջացրեց բոլոր ներկաների դժգոհությունը: Ի պատասխան՝ Արզումանյանն առաջարկեց քննարկել և նոր նախագիծ ներկայացնել:




Լրահոս