«ԵՏՄ-ին միանալուց հետո ի՞նչ է լինելու հայ-վրացական սահմանի հետ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը վաղուց դուրս է մնացել բանակցային գործընթացից: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նիստում քննարկվում էր Զ. Փոստանջյանի ներկայացրած նախագիծը, որով պատգմավորը ՀՀ-ին կոչ է անում ճանաչել ԼՂՀ անկախությունը:

«Ինչո՞ւ է ՀՀ-ն բանակցում ԼՂՀ-ի կարգավորման մասին, երբ ԼՂՀ-ն չի մասնակցում: Այսօր ասում ենք, որ ԼՂՀ-ն պետք է կմասնակցի բանակցություններին, բայց ինչպես է ապահովվելու այդ մասնակցությունը: Նախորդ անգամ ես կողմ եմ քվեարկել այդ նախագծին՝ մտածելով, որ դա է ճանապարհը, որ մենք ի վերջո չմասնակցենք գործընթացից Ղարաբաղի դուրս մնալուն», – ընդգծեց նա:

Փաշինյանի խոսքով, ԵՏՄ-ի հետ կապված Ղարաբաղի  շուրջ հարցեր են ծագում: «Հարցեր կան Վրաստանի և Իրանի հետ կապված: Ինչ է լինելու հայ-իրանական և հայ-վրացական սահմանի հետ: Այսօր որևէ մեկը չի պատասխանել, թե հայ-վրացական սահմանի հետ ինչ է լինելու, ինչ առևտրային հարաբերություններ են սահմանվելու: Նույնը նաև Իրանի հետ կապված», – նշեց նա:

Փաշինյանի խոսքով, թե իրենք արտաքին հարաբերությունների հանձնաժողովն են ներկայացնում, բայց տեղյակ չեն արտաքին գործընթացների մասին: Փաշինյանը հայտարարեց, որ նախընտրում է առհասարակ չմասնակցել քվեարկությանը:




Լրահոս