
Մեքսիկայի հարավարեւմտյան հատվածում`Գվատեմալայի հետ սահմանին, 6.5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել,- հաղորդում է Reuters-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Սուչիատե քաղաքից 82կմ հեռավորության եւ 43կմ խորության վրա: Հիշեցնենք, որ երեկ 5.5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել մայրաքաղաք Մեխիկոյից 210կմ հեռավորության վրա: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չկա: