Նոր տարվա առաջին րոպեներին Լոնդոնի կենտրոնում անցկացվող ամանորյա հրավառության տոմսերն արդեն հանվել են վաճառքի:
Հրավառության կազմակերպիչներն առաջին անգամ են այդ միջոցառման համար տոմսեր վաճառում՝ ելնելով Թեմզայի ափին հանդիսատեսի թվի սահմանափակման անհրաժեշտությունից:
2014թ. ամանորյա հրավառությունը դիտելու էր եկել կես միլիոն մարդ: Այս տարվա համար վաճառվելու է 100 հազար տոմս, որի գինը կլինի 10 ֆունտ:
Գեղատեսիլ շոուով մարդիկ կկարողանան հիանալ Թեմզայի երկու ափերից՝ խորհրդարանի շենքից մինչև Վաթերլոուի կամուրջը. տեղեկացնում է BBC-ն: