
Երեկ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում մայիսմեկյան խաղաղ ցույցը եզրափակվել է անկարգություններով, որոնք հրահրել են մի խումբ երիտասարդներ,-հաղորդում է BBC-ին: Մի քանի իրավապահ մարմնական վնասվածքներ են ստացել: Երիտասարդներն անսպասելի հարձակում են գործել ոստիկանների վրա հենց Սանտյագոյի կենտրոնում եւ նրանց վրա քարեր, շշեր ու երկաթի կտորներ նետել: Անկարգություններ հրահրողները հարձակվել են նաեւ լրագրողների վրա, ինչպես նաեւ փորձել են կրակի տալ բանկային երկու բաժանմունք: