Որքանո՞վ է կենդանակերպի նշանը համապատասխանում բնավորության գծերին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենդանակերպի նշանների հանդեպ հետաքրքրությունը միշտ էլ մեծ է եղել: Ճիշտ է` շատերը օրվա աստղագուշակին հետևելը մանկական զբաղմունք են համարում, բայցևայնպես ամեն առավոտ օրը սկսում են աստղագուշակն ընթերցելով:

Armlur.am-ի զրուցակիցներից շատերը նույնպես խոստովանեցին, որ չեն հետևում աստղագուշակին: Հետաքրքիր էր նաև, որ մարդկանց մի մասը գիտի իր կենդանակերպի նշանը, հետևում է օրվա տեսությանը, բայց, միևնույն է, չի հավատում իր կարդացածին:

Նրանք նշում էին, որ աստղագուշակը կարդում են պարզապես տեղյակ լինելու համար: Մեր զրուցակիցների խոսքերով` բնավորության շատ գծեր իրենք գտել են աստղագուշական տեսություններում, թեև մի մասն էլ հակված էր կարծելու, որ գրքերում կամ թերթերում գրվածը պարզապես համընկել է:

Տաթև Հարությունյան, Տիգրան  Սարգսյան




Լրահոս