Հայաստանում ԱՄՆ դեսպանն անձամբ կհետեվի ընտրությունների ընթացքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մտադիր է անձամբ հետեւել մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների գործընթացը: Այդ մասին դեսպանը հայտարարել է մայիսի 2-ին ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված ուսուցողական ծրագրի ընթացքում:Ամերիկացի դիվանագետն ընդգծել է առաջիկա ընտրությունների կարեւորությունը Հայաստանի եւ նրա բարեկամների համար: Ջոն Հեֆերնը նկատել է, որ ,արտաքին աշխարհիե ներկաայցուցիչները կարող են աջակցել ընտրությունների` պատշաճ մակարդակով անցկացմանըե, սակայն նշել է, որ “դրանք այդուհանդերձ ձեր ընտրություններն են”: Խորհրդարանական ընտրությունները կայանալու են մայիսի 6-ին: Օրենսդիր մարմնի 131 պատգամավորներից 41-ն ընտրվում է մեծամասնական, 90-ը` համամասնական ընտրակարգով: Առաջադրվել է 8 կուսակցություն եւ մեկ դաշինք:




Լրահոս