Ուզբեկստանում 12 հազ. քաղբանտարկյալ անասելի տանջանքների է ենթարկվում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղբանտարկյալներն Ուզբեկստանում ենթարկվում են աննկարագրելի ահաբեկումների՝ ներառյալ կտտանքները և բանտում կյանքի անմարդկային պայմանները: Այս մասին ասվում է Ուզբեկստանում մարդու իրավունքների հետ կապված Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության նոր հաշվետվությունում:

HRW-ի տվյալներով՝ ներկայումս Ուզբեկստանի իշխանությունները բանտերում են պահում մոտ 12 հազար քաղբանտարկյալի:

Հաշվետվությունում ասվում է, որ կառավարությանը քննադատող լրագրողներին և ընդդիմադիրներին դատապարտում են երկար տարիների ազատազրկման և հետագայում երկարացվում են ազատազրկման ժամկետները առանց որևէ հիմնավորման:

140926080323_islam_karimov_624x351_bbc

Ուզբեկստանի իշխանությունները պնդում են, որ երկրում չկան քաղբանտարկյալներ, իսկ կտտանքներ վաղուց արդեն չեն կիրառվում: Իշխանությունների խոսքով՝ այն իրավապահները, որոնք խախտել են օրենքը և մարդկանց տանջանքների ենթարկել, վաղուց նստած են բանտում:

Human Rights Watch-ի հաշվետվությունը հիմնված է 34 ներկա և 10 նախկին քաղբանտարկյալի պատմությունների վրա:




Լրահոս