Ժիրինովսկու այցը Բաքու՝ Ռուսաստանի և Ադրբեջանի մերձեցման համատեքստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ադրբեջանը հոյակապ երկիր է, իսկ Բաքուն՝ շատ գեղեցիկ քաղաք»,- ադրբեջանցի լրագրողներին ասել է Բաքվում այցով գտնվող Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին. գրում է Вестник Кавказа կայքը:

Նա նշել է, որ առաջին անգամ է Ադրբեջան եկել: «Ես շատ լավ տպավորություններ եմ ստացել՝ չքնաղ երկիր, հոյակապ ղեկավար», – ասել է Ժիրինովսկին:

Տեղական որոշ լրատվամիջոցներ, հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարությանը մոտ կանգնած աղբյուրներին, պնդում են, որ Ժիրինովսկու այցը հավանության է արժանացել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի կողմից, և դիտարկվում է Ադրբեջանի և Ռուսաստանի ռազմավարական մերձեցման շրջանակներում:

Նշենք, որ այս տարվա մարտին Ժիրինովսկին պետդումայի իր ելույթում վիրավորել էր ադրբեջանցիներին՝ ասելով, որ նման ազգ գոյություն չունի: Այդ բանից հետո լիբերալ-դեմոկրատների ղեկավարը բազմաթիվ լուտանքների է արժանացել ադրբեջանական մամուլի և քաղաքական գործիչների կողմից:




Լրահոս