ԵՄ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համակարգողը հայտարարել է, որ Սիրիայի և Իրաքի ջիհադիստների շարքերում պայքարում է եվրոպական երկրների ավելի քան 3 հազար քաղաքացի:
BBC-ին տված հարցազրույցում Ժիլ դե Կերշովն ասել է, որ «Իսլամական պետության» կողմից իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում խալիֆաթի ստեղծման մասին հայտարարությունից հետո ԵՄ երկրների շատ քաղաքացիներ մեկնել են Մերձավոր Արևելք:
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների և դաշնակիցների կողմից Իրաքի և Սիրիայի օդային ռմբակոծություններն ավելացնում են պատասխան ահաբեկչական գործողությունների հավանականությունը, հատկապես՝ Եվրոպայում: