Բոլորովին վերջերս ուկրաինական թերթերից մեկը հանդես էր եկել հրապարակմամբ՝ ՀԱԿ-ին մեղադրելով ԲՀԿ-ից ֆինանսական օժանդակություն ստանալու մեջ: Այդ հոդվածն արտատպել էին նաեւ հայաստանյան մամուլում: Կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով այդ հրապարակումը, այն անվանեց անհեթեթություն. «Բացարձակապես սուտ է: Մի ժամանակ էլ Կոնգրեսին փորձում էին մեղադրել ՀՀԿ-ի հետ համագործակցության մեջ: Բայց, ինչպես տեսաք, նման բան չկար: Այդ ամենը զրպարտանք է»:
ՍՈՒՏ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ