Ժամեր առաջ Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ում հայտնի զանգերի մոտից տարբեր պետական հիմնարկների ծառայողներ պարտադրված կերպով եկել էին դիմավորելու, հասել է Կապանում գտնվող մարզպետարան: Ամփոփելով Երևան-Կապան ճանապարհի հայտնի զանգերի մոտից սկսված «հուզիչ» ընդունելության տպավորությունները՝ մարզպետը հայտարարել է, որ աշխարհը կլոր է, աշխարհի կենտրոնն էլ Սյունիքն է:
Նշենք, որ ր Գորիսում աղուհացով են դիմավորելՍուրիկ Խաչատրյանին: Armlur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Գորիսի թիվ 6 դպրոցի տնօրեն Արամայիս Փարսյանը:
«Ես ներկա եղել եմ, գնացել ենք մեր մարզպետին դիմավորելու: Մեզ ոչ մեկ չի հրահանգել: Մենք ուղղակի ժամն ենք իմացել, գնացել ենք, դիմավորել ենք: Սյունեցիները շատ ուրախ են, որ ինքը վերադարձել է», – հայտարարեց նա, հավելելով, որ Սյունիքում երբեք վախի մթնոլորտ չի եղել:
Նշենք, սակայն, որ տեղեկություններ կան, թե շատերին հրահանգել են գնալ և դիմավորել Ս. Խաչատրյանին: Այն, որ սյունեցիները, հատկապես՝ Գորիսի բնակչությունը, դեմ են նրա վերադարձին, ակնհայտ է: Բոլորը միաբերան նշում են, որ իրենք կրկին ապրելու են վախի մթնոլորտում և հայտարարում, թե մտածում են արդեն իրենց սիրելի մարզն ու քաղաքը լքելու մասին:
Ընդգծենք նաև, որ օրեր առաջ Ս. Խաչատրյանի վերադարձի դեմ մեծ հանրահավաք էր տեղի ունեցել Գորիս քաղաքում: