ԱՆՀՈՒՅՍ ՔԱՅԼԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարբեր մարզերից «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել, որ ՀՀԿ շտաբներից ընտրողներին գեղեցիկ գրիչներ են բաժանել՝ ասելով, որ քվեարկության օրը մարդիկ պետք է ընտրաթերթիկի վրա նշում անեն անպայման դրանցով: Այդ գրիչներն իրենց վրա իբր փոքր տեսախցիկներ կամ չիպեր ունեն, որոնց միջոցով էլ վերահսկելու են քվեարկությունը: Ըստ մեր տեղեկությունների` նման քայլի դիմել են հատկապես ծայրամասային փոքր գյուղերում, մասնավորապես Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերում: Գյուղացիներին զգուշացրել են, որ այդ քայլին են գնում, որպեսզի մարդիկ իրենցից գումար չվերցնեն ու հետո ուրիշին ընտրեն:




Լրահոս