Վլադիմիր Կլիչկոն մտադիր է ևս մեկ տիտղոս նվաճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

38-ամյա ուկրաինացի գերծանր քաշային կարգի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն մտադիր է կազմակերպել իր հանդիպումը Բերմեյն Ստիվերն (Կանադա)-Դեոնտեյ Ուայլդեր (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:

Այս երկու մարզիկները մոտ ժամանակներս պետք է պայքարեն գործանր քաշային կարգում WBC վարկածով չեմպիոնի տիտղոսի համար, որը ներկա դրությամբ պատկանում է սևամորթ կանադացուն:

Իսկ Վլադիմիր Կլիչկոյին պատկանում են մյուս տիտղոսները ((WBA, IBF и WBO):

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ուկրաինացի մարզիկն իր տիտղոսները կպաշտպանի Կուբրատ Պուլևի հետ պայքարում:

Եթե նա հաղթի այս մենամարտում, կցանկանա պայքարել Բերմեյն Ստիվերն (Կանադա)-Դեոնտեյ Ուայլդեր (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:




Լրահոս