ԷԺԱՆ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 26-ից` ժամը 21:00-ից, «Տիգրան Մեծ» հրատարակչությունում սկսվել է ԱԺ ընտրությունների մեծամասնական եւ համամասնական քվեաթերթիկների տպագրությունը: Ինչպես հայտնի է, տպարանը պատկանում է Վրեժ Մարկոսյանին, որը եւս մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրել թիվ 14 ընտրատարածքում: «Ժողովուրդ»-ը փորձեց Մարկոսյանից պարզել` արդյոք ինքը հավելյալ քվեաթերթիկներ չի տպագրելու: «Նախ ասեմ, որ ես էդ մրցույթը շահել էի այն ժամանակ, երբ մտադրություն չունեի թեկնածությունս առաջադրել: Եթե ես ավել պիտի տպեմ, թող տանեին արտասահմանում տպեին: Չեմ կարծում, որ ինչ-որ հիմար գտնվի, որ ասի` ավել տպի կամ պակաս: Ասեմ, որ այդքան էժան գնով ոչ մեկն էլ չէր տպի»:




Լրահոս