Ֆրանսիայի նախկին առաջին տիկնոջ գիրքը նրան նախագահից հարուստ է դարձրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Վալերի Տրելվեյլերի գիրքը երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ նրա համատեղ կյանքի մասին նրան նախկին սիրեկանից հարուստ է դարձրել. գրում է The Local-ը:

Վաճառքը սկսելուց գրեթե 1 ամիս անց արդեն գնվել է 442 գիրք, ինչը Տրելվեյլերին մոտ 1,3 մլն եվրո գումար է բերել: Պաշտոնական հայտարարագրերի համաձայն՝ Օլանդի կարողությունը կազմում է 1,17 մլն եվրո:

Գիրքը յուրօրինակ վրեժ է նախկին սիրեկանից: Տրելվեյլերն իր գրքում գրում է, որ Օլանդը սովորություն ուներ ծաղրել նրան՝ աղքատ ընտանիքի դուստր լինելու համար: «Նա իրեն ներկայացնում է որպես մի մարդ, ով չի սիրում հարուստներին: Իրականում, նախագահը չի սիրում աղքատներին և նրանց «անատամ» է անվանում՝ շատ հպարտանալով սեփական հումորով», – գրում է Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը իր «Շնորհակալություն այդ պահի համար» (Merci pour ce moment) գրքում:




Լրահոս