Beeline-ն ու ԻՏՁՄ-ն պարգևատրեցին ԴիջիՔամփ ամառային երկրորդ ճամբարի հաղթողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

26 սեպտեմբերի 2014 թ., Երևան.  Beeline-ը և ԻՏՁՄ-ն պարգևատրեցին  ԴիջիՔամփ ամառային տեխնոլոգիական ճամբարի հաղթողներին։ Օգոստոսի 10-20-ը Գեղարքունիքի Ծաղկունք հյուրատանն անցկացված ճամբարին մասնակցել են 40 երիտասարդ, որոնց ներկայացրած գործարար առաջարկներն լավագույն են ճանաչվել ընտրական փուլի արդյունքում։ Ճամբարի մասնակիցները հնարավորություն են ստացել կատարելագործել իրենց ծրագրերը՝ փորձագետների խորհրդվատության, գործարարների  և թիմային աշխատանքի շնորհիվ։

Հանձնաժողովի որոշմամբ ճամբարի հաղթող է ճանաչվել 3 մասնակից։ ԴիջիՔամփ 2014–ին առաջին տեղը գրավեց սերմնացան ռոբոտի գաղափարը, որի հեղինակն է Սպիտակից Տիգրան Սարգսյանը: Երկրորդ մրցանակը շնորհվեց Երևանից Դավիթ Ավետիսյանին, ով առաջարկեց «Թոփ տարիֆ» գաղափարը. ծրագիր, որը վերլուծում է բաժանորդի շարժական կապի ծառայությունների օգտագործումը և ստացած արդյունքների հիման վրա  առաջարկում է շահավետ սակագին։ Իսկ երրորդ մրցանակին արժանացել է պաղպաղակի արտադրության ավտոմատացված  սարքի գաղափարը, որը առաջարկվել է ԵՊՃՀ ռոբոտաշինության խմբակի կողմից։ Բոլոր հաղթողներն արժանացան դրամական պարգևների, իսկ ճամբարի բոլոր մասնակիցներին հանձնվեցին ԴիջիՔամփ 2014-ի հավաստագրեր:

«Ի սրտե շնորհավորում եմ տեխնոլոգիական ճամբարի հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլորին ակտիվ մասնակցության համար։ Ճամաբարի մեկնարկի առաջին իսկ օրից ես հանդիպում եմ Ձեզ հետ և պետք է նշեմ, որ շատ տպավորված եմ տեսնելու հենց Ձեր նման երիտասարդների, ովքեր իրենց սեփական ջանքերով  և աշխատանքով կերտում են իրենց ապագայի կանաչ ճանապարհը, իսկ Beeline-ը կօգնի ձեր կյանքը դարձնել ավելի լավ։ Ակնկալում եմ, որ մոտ ապագայում մենք դեռ շատ առիթներ կունենաք հանդիպելու թե՛ որպես ընկերներ և թե՛ որպես գործընկերներ»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեր նպատակը երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ձեռներեցության աջակցությունն է: Ճամբարի միջավայրը էապես նպաստեց, որ երիտասարդները իրենց գաղափարների իրագործման համար գործուն թիմեր ձևավորեն և ստացած փորձի հիման վրա իրագործեն սեփական բիզնես գաղափարները»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:Ճամբարի մասնակիցներն առավել հետաքրքիր գաղափարների իրականացման նպատակով աշխատանքային թիմեր էին կազմել, ներկայացրել բիզնես պլան, մարքեթինգային ծրագիր և գաղափարը բիզնեսի վերածելու համար հնարավորինս ավարտուն տեսք: Գործարար առաջարկներն ներկայացվել են հանձնաժողովի անդամներին։ ԴիջիՔամփ 2014-ի հաղթող թիմերին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու հոկտեմբերի 3-5-ը կայանալիք ԴիջիԹեք 2014 տասերորդ հոբելյանական միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին:

Հիշեցնենք, որ Beeline-ը հանդիսանում է ամենամյա DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարի մշտական գլխավոր գործընկերը: Ճամբարի հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող երիտասարդներին համախմբելը, մոտիվացիոն և կրթական միջավայր ստեղծելը, ճամբարի երիտասարդ մասնակիցներին ոգեշնչելը` ստեղծելու սեփական բիզնես և իրագործելու սեփական ծրագրերը։ ԴիջիՔամփ ձեռներեցության  ամառային  ճամբարի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ հետևելով digicamp.digitec.am հղմանը:




Լրահոս