3 ԶՈՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը` ժամը 02-ից 04-ի սահմաններում, Այգեպար-Մովսես ճանապարհին ադրբեջանական զինուժը գնդակոծել է մարդատար ավտոմեքենա, որի մեջ գտնվող  պայմանագրային 3 զինծառայողները զոհվել են: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի տվյալներով` մեքենան եղել է «Վազ-2107» մակնիշի: Գյուղապետը «Ժողովուրդ»-ին ասաց, որ դեպքը եղել է հին ռազմական ճանապարհին, որից  քաղաքացիական բնակչությունը երբեմն օգտվում է: Ըստ նրա` ապրիլի 27-ին` առավոտից մինչեւ ժամը 16-ը, ադրբեջանցիներն Այգեպարի վրա գնդացրային կրակ են բացել, տուժածներ չկան: Զոհվածները Բերդ քաղաքից են, երիտասարդ տարիքի, երեքն էլ ամուսնացած:
news.am-ի տեղեկություններով` մեքենայի ղեկին եղել է 27-ամյա Դավիթ Աբգարյանը, իսկ ուղեւորները եղել են երկուսը` 25-ամյա Արամ Եղսայանը  եւ 21-ամյա Արշակը:
Միջադեպը երեկ դատապարտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` նշելով, որ իրենք խիստ մտահոգված են, որ զոհեր ու կորուստներ են արձանագրվել: Նրանք կողմերին կոչ են անում հետեւել 1994թ. հաստատված հրադադարի ռեժիմին եւ զերծ մնալ պատժիչ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել նոր լարվածության:




Լրահոս