
«Ինքն ընդհանրապես ի՞նչ ճակատով ա նայելու իր ճակատագրին»:
Հիշեցնենք, որ Բուռնաշի մրցակիցը` Հովհաննես Մարգարյանը, ճակատի հետ կապված խնդիր չունի: Սամվել Բալասանյանի օրինակը լավ դաս է եղել նրա համար, ու Մարգարյանն իր ճակատին ոչինչ չի գրել. հավանաբար չի էլ նախատեսում: Պարզապես «Օրինաց երկիր» ասելով` ՀՀԿ-ականի մոտ ճակատի հետ կապված ինչ-որ զգացողություն է առաջանում: Աշոտ Աղաբաբյանը, անշուշտ, վստահ է, որ դարձյալ հաղթելու է ՕԵԿ-ական թեկնածուին: Վերջինս էլ երեւի թե հանգիստ կնայի իր ճակատագրին, բայց ոչ թե ճակատով, այլ աչքերով: Դժվարն առաջին պարտությունն է, իսկ դրանից հետո ամեն ինչ վեր է ածվում ճակատագրի, որին մարդը ստիպված է հարմարվել: