«Ընտրություններ շատ կգան ու կանցնեն, բայց մարդկությունը չի վերանում»:
Երեւի թե միայն Հովիկ Աբրահամյանը չէր ասել, որ մայիսի 6-ից հետո կյանքը շարունակվելու է: Հիմա արդեն նա էլ կա այդ միտքը հայտնողների ցուցակում: Լրացումն, իհարկե, ոչինչ չփոխեց, բայց հատկանշական է, որ հատկապես կուսակցություններն են ձգտում հավատալ, որ ոչինչ չի ընդհատվելու, ու ամեն բան նախկինի նման է ընթանալու: Մարդկությունը, բնականաբար, ընտրությունից հետո առանց Հովիկ Արգամիչի կանխատեսման էլ չի վերանալու: Այլ հարց է, որ փաստի արձանագրումը ենթադրում է կասկածի առկայություն: Հետաքրքիր է, իր մտահոգություններն արտահայտելիս ո՞ւմ է ակնարկում Արգամիչը: