Ասեիք, թող շալվարներն էլ ձեզ հետ ուղարկեին. Ռ. Հակոբյանը՝ ակցիան խանգարողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ընթացող հանրահավաքին մասնակցող մարդիկ կան, որոնք ամեն կերպ փորձում են խանգարել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին: Մինչ իր ելույթը սկսելը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հատուկ ողջունեց այդ մարդկանց:

«Առանձնակի ուզում եմ ողջունել մեր քույրիկներին՝ առաջին շարքում կանգնած, ովքեր եկել են և միակ կարգախոսը, որն անպակաս է իրենց մոտ, «Ինչու չեք թողում, որ շարունակեն ապահով Հայաստան կառուցել»: Իսկապես բարև ձեզ: Բայց մի խնդրանք ունեմ, փոխանցե՛ք իմ անունից: Նրանք, ովքեր ձեզ ուղարկել են, ասեք, թող շալվարները տան, ձեզ հետ բերե՛ք: Ասեմ ձեզ, նրանք, ովքեր ուղարկել են, պառազիտներ են, նրանք ձրիակերներ են, նրանք բաշիբոզուկներ են: Իմ անունից փոխանցե՛ք, որ վաղը-մյուս օրը նրանք իրենց կանանց են ուղարկելու ձեր փոխարեն, իրենց  քույրերին են ուղարկելու: Բայց մենք էլի նրանց կխնյանենք, կասենք դուք գեղեցիկ եք:

Դուք իսկապես շատ գեղեցիկ տիկին եք, իզուր եք այս կարգախոսով եկել այստեղ», – հայտարարեց նա:




Լրահոս