Չինուհի ծանրամարտիկ Չժոու Լուլուն Հարավային Կորեայում անցկացված ծանրամարտի մրցումների ժամանակ նվաճել է ոսկե մեդալ և սահմանել պոկում վարժությունում նոր աշխարհի ռեկորդ:
Ծանրամարտիկը բարձրացրել է 192 կգ. դա 2 կգ-ով ավել է նախորդ ցուցանիշից, որը 2013թ. սահմանել էր ռուս Տատյանա Կաշիրինան:
Երկու վարժությունում միասին՝ չինուհին հավաքել է 334 կգ` կրկնելով աշխարհի ռեկորդը, որը կրկին պատկանում է ռուս սպորտսմենուհուն: