ՆԵՏՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արմավիր քաղաքում «Կարմիր» կոչվող կամրջից իրեն ցած նետած եւ ինքնասպանության փորձ կատարած ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող Գեւորգ Հայրապետյանի կյանքին վտանգ չի սպառնում, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ինքնասպանության փորձ կատարած զինվորը19 տարեկան է, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչ:  Զինծառայողը 3 օրով արձակուրդի է մեկնել ու գնացել Արմավիրի մարզի Արմավիր գյուղ` իր սիրած աղջկան տեսնելու եւ նրան սիրային առաջարկ անելու: Սիրային առաջարկին մերժում ստանալուց հետո Գեւորգը սպառնացել է ինքնասպանություն գործել եւ այդ մասին հայտնել է իր սիրած աղջկան: Այնուհետեւ գնացել եւ նշված կամրջից ցած է նետվել:




Լրահոս