Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԶՈԼՅԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ` դատապարտելով ԵրԼՊՀ-ի ռեկտոր Սուլեն Զոլյանի պաշտոնանկության գործընթացը: Հայտարարության մեջ, մասնավորպես, ասված է. «Մենք` ներքոստորագրյալներս, մեր խորը անհամաձայնությունն ենք արտահայտում այն գործելակերպի հետ, որի դրսեւորումն է Սուրեն Զոլյանի պաշտոնանկությունը, դատապարտում ենք համալսարաններում տիրող կառավարման մեխանիզմները եւ պահանջում.
 -Անհապաղ եւ լիակատար հրաժարում իրավական առումով կասկածելի որոշումներից
-Ստեղծված իրավիճակի լուծում` բաց եւ վստահելի գործընթացի միջոցով
-Համալսարանների կառավարման մեխանիզմների անհետաձգելի բարեփոխում` ներառած ակադեմիական անկախության ոչ թե ձեւական, այլ իրական երաշխիքների ապահովումը»:




Լրահոս