Կարտահանձնվի ԼՂՀ ներթափանցած երրորդ դիվերսանտի դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը ս.թ. հուլիսի 26-ին տարածած հայտարարության մեջ նշել էր, որ ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված և ոչնչացված անհայտ երրորդ անդամի ինքնությունը պարզելուց հետո ԼՂՀ իշխանությունները կընդունեն համապատասխան որոշում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված անձի ինքնությունն արդեն պարզվել է և նա հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հ. Հասանովը՝ ԼՂՀ իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և հավատարմություն Ժնևյան կոնվենցիայի դրույթներին, միակողմանի կարգով իրենց պատրաստակամությունն են հայտնում հանձնել Հ. Հասանովի դին Ադրբեջանի Հանրապետությանը։

ք. Ստեփանակերտ
26 սեպտեմբերի 2014 թ




Լրահոս