Աշխատանքային այց՝ Լոռու մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով Լոռու Մարզում էր: Ստեփանավանի բժշկական կենտրոնում տնօրեն Ռոբերտ Կոծիկյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ կենտրոնի նյութատեխնիկական և շենքային պայմաններին, շրջեց բաժանմունքներով: Արմեն Մուրադյանն իր գոհունակությունը հայտնեց հիվանդանոցի լաբորատոր հագեցվածությունից: Նախարարը եղավ նաև «Մանկան բարեկամ» ծննդատանը, վերակենդանացման բաժանմունքում և վիրահատարանում: Հիվանդասենյակներում նա հետաքրքրվեց հիվանդների առողջական վիճակով, զրուցեց նրանց հետ:

«Գոհ եմ այս բժշկական կենտրոնի թե՛ բուժական գործունեությունից, թե՛ կադրային քաղաքականությունից, ինչը ոչ միայն տնօրենի, այլև մարզի բուժվարչության պետի, քաղաքապետի աշխատանքի շնորհիվ է»,- նշեց նախարարը:

Կենտրոնի տնօրենին հորդորեց վճարովի ծառայություններից գոյացած միջոցների հաշվին բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը: Նույն օրն Արմեն Մուրադյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելեց նաև Վանաձորի բժշկական նոր կենտրոնի շինհրապարակ, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, տվեց հանձարարականներ:




Լրահոս