Armlur.am-ը շարունակում է ներկայացնել այլ երկրների ղեկավարների կարողությունն ու վաստակած միլիոնները: Այս անգամ կներկայացնենք Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ունեցվածքը: Վերջինիս ներկայացրած` ունեցվածքի և եկամտի մասին հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2011-ի ընթացքում Կադիրովը վաստակել է 4,1 մլն ռուբլի. նրա եկամուտն այդ ժամանակ նվազել է 85 հազար ռուբլիով:
Չեչնիայի նախագահի միակ եկամուտը եղել է հենց աշխատավարձը: Ընդ որում, Կադիրովին պատկանող բնակարանի տարածքն ընդամենը 36 քառակուսի մետր է: Դրա փոխարեն` նրա կինը՝ Մեդնին ունի 209,8 քառակուսի մետր տարածքով բնակարան: Բնակարանի 1/8-րդ մասը պատկանում է Կադիրովի աղջիկներին: Հայտարարագրում նշված չէ նույնիսկ սեփական մեքենա, չնայած նախկինում կար տեղեկություն «Ժիգուլի» մակնիշի մեքենայի մասին:
2013-ի ընթացքում Կադիրովն ընդհանուր առմամբ վաստակել է մոտ 4,3 մլն ռուբլի: Հայտարարագրում այլ տեղեկություններ ներկայացված չեն: Չնայած այս համեստ հայտարարագրին` համացանցում հայտնվել են հայրենիքում նրա շքեղ առանձնատան և բազմաթիվ մեքենաների լուսանկարները: