Վաչե Տերտերյանը ներկայացրել է Սյունիքի մարզպետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, մարզի համայնքների ղեկավարներին է ներկայացրել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:

Ինչպես հայտնում են տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ Վ. Տերտերյանը շնորհավորել է մարզպետին և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ՝ վստահություն հայտնելով, որ Ս. Խաչատրյանն իր ջանքերն ու եռանդը կներդնի մարզում իրականցվող պետական ծրագրերի պատշաճ իրականացման, մարզային խնդիրների լուծման, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Սուրիկ Խաչատրյանն իր հերթին նշել է, որ քաջատեղյակ է առկա խնդիրներին և հավաստիացրել, որ կանի հնարավորը՝ դրանք լուծելու համար:




Լրահոս