Մի քանի տասնյակ աշխատողներ ունեցող ԱԺ լրատվական բաժինն անգործության է մատնված. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի տասնյակ աշխատողներ ունեցող ԱԺ լրատվական բաժինն անգործության է մատնված: Նախկինում էլ, երբ այն ղեկավարում էր Գոհար Պողոսյանը, առանձնապես չէր փայլում եւ պաշտոնական կայքով չէր իրազեկում խորհրդարանում սպասվող բոլոր միջոցառումների մասին, իսկ հիմա, երբ էստաֆետը հանձնվել է Դատական դեպարտամենտից ԱԺ տեղափոխված Արսեն Բաբայանին, անգամ հերթական քառօրյայի մասին չեն իրազեկում, ինչն արվում էր նախկինում` կայքում զետեղված օրացույցի վրա ընդգծելով այդ օրերը: Երկուշաբթի կմեկնարկի հերթական նստաշրջանը, բայց երեկ մինչեւ երեկո այդ մասին տեղեկություն ԱԺ կայքում չկար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս