«Հրապարակ» թերթը գրում է. «Ի տարբերություն լիսկայամոլ համայնքապետերի, Սյունիքում ոմանք սարսափած են Լիսկայի վերադարձից: Դրանք այն մարդիկ են, որոնք Սուրիկ Խաչատրյանի ժամանակավոր գահընկեցության ընթացքում համարձակվել են նրա թերությունների մասին խոսել: Մենք ժամանակ առաջ գրել էինք, որ այդ խոսակցությունները հասել են Լիսկայի ականջին, եւ նա անձամբ զանգահարել ու հաթաթա է տվել, թե հետ եմ գալու` «կաշիներդ քերթեմ»: Ահա բողոքավորներն էլ տագնապած են իրենց ապագայի առնչությամբ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: