«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` «Միկա լիմիթեդ» ընկերությունն այս տարվա սեպտեմբերի 9-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է դիմել` պահանջով` սնանկ ճանաչել «Արմավիա ավիաընկերություն» ՓԲԸ-ն: Այս նորությունը խիստ անհանգստացրել է «Արմավիա»-ի նախկին աշխատակիցներին, ինչպես նաեւ այն ուղեւորներին, ովքեր ունեն հետաձգված չվերթերի ավիատոմսեր: Կարինե Դանիելյան անուն-ազգանունով մի քաղաքացի մեզ հայտնեց. «Ես ուղեւորներից մեկի լիազորված անձն եմ: Իմ բարեկամը գնել է մոտ 9 տոմս, որոնց արժեքը գերազանցում է մեկ մլն դրամը: Դրանք հետաձգված են ու մենք այսօր հայտնվել ենք անելանելի դրության մեջ, որովհետեւ «Արմավիա»-ն արդեն լուծարման գործընթացի մեջ է. ո՞վ պետք է վճարի մեր գումարները»: Այսպիսով, Սերժ Սարգսյանի երբեմնի հավատարիմ Միխայել Բաղդասարովը ամեն դեպքում որոշեց գնալ սնանկացման ճանապարհով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: