«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հայկական ավիաշուկայում վերջին շրջանում ավիատոմսերի գները բավական բարձրացել են: Այսպես, երբեմնի 38 եվրո միակողմանի սակագնի փոխարեն ռուսաստանյան «Աերոֆլոտ» ավիաընկերության սակագները Ռոստով, Սոչի, Մինվոդի ուղղություններով արդեն դարձել է 84 եվրո, անգամ եթե տոմսը ձեռք է բերվում վաղօրոք: Ընդամենը մեկ շաբաթ առաջ նշված ուղղություններով վաղօրոք ձեռքբերվելիք տոմսի գինը կազմում էր շուրջ 60 եվրո:
Իսկ ահա չվերթից մի քանի օր առաջ տոմս գնելու դեպքում արժեքը կարող է լինել անհամեմատ ավելի բարձր: Օրինակ, նույն «Աերոֆլոտը» սեպտեմբերի 27-ի համար Երեւան-Սոչի ուղղությամբ միակողմանի տոմսը երեկ առաջարկում էր 354 եվրոյին համապատասխան ՀՀ դրամով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: