ՀԱՐՑ. Աղջիկս լսողության հետ խնդիր ունի եւ 2-րդ կարգի հաշմանդամ է: Այս տարի դպրոցը կավարտի եւ ուզում է ընդունվել Երեւանի պետական համալսարան: Ի՞նչ արտոնություններից են օգտվում հաշմանդամի կարգավիճակ ունեցող դիմորդները:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը` նախորդ համարում) Պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ: Վճարովի համակարգ են տեղափոխվում նաեւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձինք, եթե ուսումնառության ընթացքում կատարված բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքներով չեն ճանաչվել հաշմանդամ:
Պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում հաշմանդամ երեխայի կամ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու դեպքում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ:
Պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: հերթական քննությունները եւ ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում ցերեկային ուսուցման հաշմանդամներին վճարվում է կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ թոշակից:
«Ունիսոն» հասարակական կազմակերպություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է ցանկանալ, որ նման առողջական խնդիրներ ունեցող անձինք հնարավորինս արագ ինտեգրվեն տվյալ կրթական հաստատությանը եւ մյուսներից ոչ պակաս ուսման առաջադիմություն ունենան: