Armlur.am-ը քրեակատարողական վարչությունից տեղեկացավ, որ 2014թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ս. Ա.-ին այցելության եկած եղբոր՝ Վ. Ա.-ի բերած հանձնունքի միջից հայտնաբերել և առգրավել են 3.250 գրամ կշռով 6 հատ դեղապատիճ և 11.938 գրամ կանաչավուն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: Նույն օրը, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել արտանետում, որը հայտնաբերվել է հիմնարկի արտաքին պատի փշալարերից կախված: Փաթեթի զննությամբ հայտնաբերվել է 0,288 գրամ շագանակագույն փոշի, 1,968 գրամ կշռով 4 հատ դեղապատիճ, 2,298 գրամ կանաչավուն զանգված և մեկ ծալովի դանակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: