ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես տեղյակ եմ, որ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել ցանկացած պետական գերատեսչության: Ո՞ր դեպքերում պետական մարմինը կարող է մերժել տեղեկության տրամադրումը: Տեղեկություն չտրամադրելու  դեպքում արդյոք պետք է  հիմնավորում տան:

Ելենա Մարտիրոսյան, 33 տարեկան, տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը` նախորդ համարում) Տեղեկատվության տրամադրման մերժումը պետք է պարտադիր պարունակի.
1. հարցումը մերժելու իրավական հիմքերը,
2. հղում օրենքի համապատասխան նորմին (հղում անելով օրենքով սահմանված այն կոնկրետ բացառությանը, որին առնչվում է պահանջվող տեղեկատվությունը` նշելով, թե օրենքի որ դրույթի հիման վրա է մերժվում տվյալ տեղեկության տրամադրումը),
3. մերժումը բողոքարկելու ժամկետները եւ կարգը:
Մերժումն անպայման պետք է հիմնավորված լինի: Մերժումը հիմնավորելը տեղեկատվություն տնօրինողի պարտականությունն է:
Գրավոր հարցման մերժումը պետք է լինի միայն գրավոր:
Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել պաշտոնատար անձին կամ գերատեսչությանն անհարմարություն պատճառելու, ժամանակ չունենալու հիմնավորումներով:
Տեղեկատվությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված հիմքերով: Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:
Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել մարդու իրավունքների պաշտպանին կամ դատարան:

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը թեեւ բազմաթիվ են, բայց ամենատարբեր գերատեսչություններ, որպես կանոն, զլանում են դրանց հղում կատարել եւ մերժումը գրավոր ներկայացնել:




Լրահոս