
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի դատարանը տուգանք է կիրառել երկու վալիացիների նկատմամբ, ովքեր ալկոհոլի ազդեցության տակ` արբած, Բրիսբենի կենդանաբանական այգուց գողացել են Դիրք անունը կրող պինգվինին: Նրանցից յուրաքանչյուրն այդ արարքի համար կվճարի 1030 դոլարին համարժեք ավստրալիական տարադրամ,- հաղորդում է BBC -ին: Նրանք միայն առավոտյան են հասկացել կատարվածը եւ պինգվինին բաց թողել առաջին իսկ ջրանցքում:Խուլիգաններին հնարավոր է եղել բացահայտել հենց իրենց իսկ մեղքով` վերջիններս իրենց արկածների մասին գլուխ են գովացել facebook-ում ու հայտնվել ոստիկանության թիրախում: Բարեբախտաբար այս արկածը լավ ավարտ է ունեցել նաև Դիրքի համար, որը, կենդանաբանական այգու աշխատակիցների խոստովանմամբ, սթրեսային այդ իրավիճակից հետո իրեն բավականին լավ է զգում եւ վերադարձել է իր բնականոն կյանքին :