Սանձարձակ լինելու դրսևորում է. Զ. Փոստանջյանը` Ս. Խաչատրյանի նշանակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելը խուճապի մեջ գտնվելու հետևանք է: Անդրադառնալով նրա նշանակմանը, Armlur.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Խուճապի մեջ գտնվելու  վիճակ եմ սա գնահատում, որովհետև հասկանալի է, որ ապօրինի իշխանությունը շարունակելու համար իրեն անհրաժեշտ են Լիսկայի նման անձիք, ովքեր պատրաստ են ցանկացած տիպի հանցագործության, որպեսզի ապահովեն իրենց այդ հանցագործ խմբակի ղեկավարի ցանկությունները», – ընդգծեց նա:

Փոստանջյանի խոսքով, Սերժ Սարգսյանին հիմնասյուներ են անհրաժեշտ, որոնցից մեկն էլ հենց Ս. Խաչատրյանն է:  «Սա սանձարձակ և ցինիզմի, և բացարձակ իրականությունից դուրս լինելու, ոչ ադեկվատ լինելու դրսևորում է: Նման նշանակում չպետք է տեղի ունենար»,- նշեց Փոստանջյանը:

Նա այս նշանակումը Սերժ Սարգսյանի կողմից որպես ցինիզմ է գնահատում:




Լրահոս