Ուկրաինան մինչև նոյեմբեր գազի պարտքի դիմաց «Գազպրոմին» 2 մլրդ դոլար կվճարի, տեղեկացրել է էներգետիկայի հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էթթինգերը: Հաջորդ տրանշը՝ 1,1 մլրդ դոլարը, Ուկրաինան պարտավորվում է վճարել մինչև տարեվերջ:
Դրա հետ մեկտեղ, Եվրահանձնաժողովը սպասում է, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը ռուսական «Գազպրոմի» և ուկրաինական «Նաֆթագազի» հարցով որոշում կկայացնի 2015թ-ի ամռանը կամ աշնանը: Էթթինգերը նշել է, որ արբիտրաժային քննության ավարտին պարտքերի վերջնական հաշվարկներ կիրականացվեն, որոնք կախված կլինեն արբիտրաժի որոշումից:
2 մլրդ դոլար պարտքի վճարումից հետո «Գազպրոմը պարտավորվում է Ուկրաինային 5 մլրդ խմ գազ մատակարարել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: