Եթե հասարակությունը պատերազմ չի ուզում` պետք է քվեարկի հօգուտ ՀՀԿ-ի. Գ. Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ նախընտրական քարոզարշավն անցավ հանգիստ: “ՀՀԿ-ը միակ քաղաքական թիմն է, որը խոստումների ճանապարհով չի գնում: Մեր գործիչները`մասնավորապես վարչապետը, նախքան բուն քարոզարշավ սկսելը, մարզերում հանդիպումներ անցկացրեց, որպեսզի նախընտրական ծրագիրն ավելի հագեցած լինի: Ամեն մեկն իր գործով է զբաղվում”,- ասաց Սահակյանն ու հայտարարեց, թե եթե հասարակությունը պատերազմ չի ուզում, ուրեմն պետք է քվեարկի հօգուտ ՀՀԿ-ի:Երեկ ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն այցելեց Մաշտոցի պուրակ, որտեղ Երևանի քաղաքապետ տարոն Մարգարյանին հրահանգ տվեց, որ ապամոնտաժում անեն: Սակայն հասարակության կողմից սա դիտարիվեց որպես PR ակցիա: Այս մասին խոսելով՝ պատգամավորն ասաց. “Սա ոչ թե որևէ մեկի վարկանիշի վրա ազդեց, ընդամենը նախագահն ասաց, որ օրենքի շրջանակներում լուծում տվեք, թնջուկը լուծելու համար նախագահն ահազանգեց, որ լուծումներ առաջարկեն”




Լրահոս