Եվտուշենկովի ձերբակալությունը նախազգուշացում է ռուս օլիգարխներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի ձերբակալությունը վախեցրել է Ռուսաստանի օլիգարխներին, ովքեր իրենց «ապահով» էին զգում՝ Կրեմլի հետ ունեցած կապերի շնորհիվ, գրում է The Financial Times-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գլխավոր դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել «Բաշնեֆտի» բաժնետոմսերը, որոնք 2009թ.-ին վաճառվել են օրենքի խախտումներով: Հայտարարվել էր նաև, որ «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի վաճառքի կազմակերպիչ է համարվում Եվտուշենկովը:

Ներդրողները կարծում էին, որ Եվտուշենկովի սերտ կապերը Ռուսաստանի բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ երաշխավորում են ԱՖԿ «Սիստեմա»-ի «անզսպելի» աճը: Սակայն անցած շաբաթ նման ենթադրությունները հերքվել են, գրում է FT-ն:

Ոմանց կարծիքով, Եվտուշենկովի ձերբակալությունը «նախազգուշացում» է մյուս խոշոր գործարարներին, որպեսզի նրանք շարունակեն աջակցել իշխանություններին՝ անգամ տնտեսական պայմանների վատթարացման դեպքում: Յուրաքանչյուր օլիգարխի արջև հարց է ծագում՝ «իսկ ո՞վ է հաջորդը»: Ոչ ոք չի հասկանում նոր խաղի կանոնները, թերթին ասել է մոսկովյան PR ընկերություններից մեկի ղեկավարը:
Հոդվածում ասվում է նաև, որ Եվտուշենկովի ձերբակալությունը հարված է հասցրել Ռուսաստանի ներդրումային մթնոլորտին:




Լրահոս