Պայթյուն՝ նռնակի պայթուցիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1943 թ. ծնված Էլֆիկ Հ.-ն դաստակի՝ պայթյունից ստացած վերքով տեղափոխվել է հիվանդանոց:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքն ստացել է իրեն պատկանող ավտոտնակի մոտ՝ նռնակի պայթուցիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով առաջացած պայթյունից:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Էլֆիկ Հ.-ին տրվել է դատաբժշկական ուղեգիր: Նախապատրաստված նյութերով զբաղվում է Շիրակի մարզի քննչական բաժինը:




Լրահոս