Պարզվել է ջրախեղդ եղած տղամարդու ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանությանը հաջողվել է պարզել այսօր՝ մայիսի 2-ին, Վաղարշապատ քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 13 շենքի մոտ գտնվող ջրանցքում հայտնաբերված խեղդված տղամարդու ինքնությունը: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Էջմիածին քաղաքի բնակիչ, 39-ամյա Անդրեյ Հովհաննիսյանն էր: Հիշեցնենք, որ  ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 2-ին, ժամը 14.30–ին, անհայտ քաղաքացուց Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 13 շենքի մոտ գտնվող ջրանցքում մարդ էր խեղդվել։




Լրահոս